Ստեփանակերտ քաղաքում` ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին սահմանելու հետ կապված խնդիրներին էր առնչվում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև <<Ստեփանակերտ-Սերվիս>> ՓԲԸ և <<Մհեր>> ՍՊԸ ղեկավարները:
Քաղաքապետն իրազեկեց, որ հիշյալ ընկերություններից հայտեր են ստացվել, թե 7 տարուց ավելի է, ինչ ներքաղաքային ավտոբուսային երթուղիների սպասարկումը մեկ ուղևորի հաշվով իրականացվում է 70 դրամ փոխադրավարձով, ինչը, նրանց համոզմամբ, չի համապատասխանում կատարված ծախսերին: Ըստ փոխադրողների հաշվարկների, անհամեմատ աճել են...