Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.57  դրամ
EUR   526.28  դրամ
RUB   7.48  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.07.2014   ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԸՆԴԳԾՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Մայրաքաղաքների միջև ավելի է սերտանում բարեկամությունը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության հերթական այցն Արցախ, նախորդներից առանձնանում էր ինչպես ներկայացուցչական ընդգծված կազմով, այնպեսէլ` միջոցառումների հագեցած ծրագրով: Քաղաքապետարանի պատասխանատուներից բացի այս անգամ պատվիրակության մեջ ընդգրկվել էին նաև Երևանի վարչական բոլոր շրջանների ղեկավարները, մայրաքաղաքի կրթամշակութային և առողջարարական մի շարք հաստատությունների տնօրեններ /հատկանշականէ, որ Ստեփանակերտում նրանց են միացել նաև Երևան-Ստեփանակերտ թվով երկրորդ մարզաառողջարարական համատեղ արշավի թվով150 մասնակիցները/:

Պատվիրակության այցն Արցախ մեկնարկել է Ստեփանակերտի հուշահամալիրում` ծաղկեպսակի և ծաղիկների տեղադրմամբ: Այնուհետև Ստեփանակերտի քաղաքապետարանի դահլիճում ընդլայնված կազմով կայացել է երկու մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի վարչական  բոլոր շրջանների պատասխանատուները:

Քաղաքապետարանի ողջ անձնակազմի, բոլոր ստեփանակերտցիների անունից ողջունելով պատվիրակության անդամներին, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բարձր է գնահատել Տարոն Մարգարյանի անձնականներդրումը <<Երևանի ու Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամության կամրջի ամրապնդման, 2012թ. սեպտեմբերին համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրում ներառված պայմանավորվածությունների և դրույթներիի րագործման խնդրում>>: Նա համոզմունք է հայտնել, որ փոխվստահությունն ու խորհարգանքը միմյանց նկատմամբ էլ ավելի կխորանան և արդյունքում ամենատարբեր ոլորտներում շոշափելի հաջողություններ կարձանագրվեն: Ս.Գրիգորյանը գոհունակությամբ է անդրադարձել քաղաքային տնտեսության կառավարմանբ նա գավառում  իրականացված բարեփոխումների արդյունքներին, որոնց նպաստել  են Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցները:  Նրա հավաստմամբ, երևանցի գործընկերների հարուստ փորձը նպաստել է լուրջ տեղաշարժեր արձանագրելու գույքահարկի և եկամտահարկի, հողիհարկի, մատուցված ծառայությունների դիմաց վճարների գանձման, համայնքային բյուջեի համալրման բնագավառներում, փոստաշրջանառության, համայնքային գույքի կառավարման կատարելագործման, իրավական խնդիրների հստակեցման և լուծման ուղղությամբ` հասնելու նշանակելի ձեռքբերումների: Քաղաքապետը մեկ անգամ և ողջույնի  խոսքեր ուղղելով  հյուրերին, հիշեցրեց, թե սեպտեմբերի19-ին հանդիսավորությամբ նշվելու է Ստեփանակերտի ավանդական օրը և  Տարոն Մարգարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու  տոնակատարություններին:

Իր հերթին ողջունելով Ստեփանակերտի գործընկերոջը  ու քաղաքապետարանի անձնակազմին, Տ.Մարգարյանը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Երևանի քաղաքապետն իր խոսքում նույնպես  արգասաբեր      որակեց կողմերի միջև  նպաստող համագործակցությունը: Միևնույն ժամանակ նա կարծիք հայտնեց, որ լիովին  արդարացված կլինի, եթե Երևանի ու Ստեփանակերտի միջև  համագործակցության և բարեկամության մասին հաջորդ համաձայնագիրը ստորագրվի ոչ թե 2, այլ 4 տարիների կտրվածքով: <<Նախորդ անգամ  Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ մենք  ԼՂՀ նախագահի հետ հանդիպմանը խոստացանք, որ Ստեփանակերտի հետ համագործակցությամբ մեր պարտականությունները չեն սահմանափակվում  և մեր կողմից անհրաժեշտ  քայլեր են ձեռնարկվելու համագործակցության շրջանակներն ընդլայնելու, հանրապետության բոլոր  շրջանների հետ սերտ կապեր հաստատելու և համատեղ ծրագրեր իրագործելու  համար,- ասաց Տարոն Մարգարյանը: - Այսօր մենք այստեղ ենք ժամանել այդ առաքելությամբ ու հավաստիացնում եմ, տեսադաշտից դուրս չի մնա Արցախի ոչ մի վարչական շրջան: Ինչպես ասում են, ծրագրերն ու անելիքները  նախանշված են, ու Երևանի վարչական շրջանների  ղեկավարներն այս հանդիպումից հետո կմեկնեն համագործակցության  հիմքերը դնելու>>…

Երևանի քաղաքապետը հավելել է, թե ոչ միայն գործընկերներ, այլ որպես բարեկամներ,  միշտ կգտնվեն կողք-կողքի, և <<Ստեփանակերտը, որպես երկրորդ մայրաքաղաք, իր արժանի տեղը կունենա երևանցիների, համայն հայության սրտում>>…

Հանդիպման ավարտին քաղաքապետներ Սուրեն Գրիգորյանն ու Տարոն Մարգարյանը հուշանվերներ են փոխանակել:

 

x x  x

 

Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները մասնակցել են կրթօջախի տարածքում կազմակերպված սիմպոզիումին, որի ժամանակ ծնունդ են առել մի շարք տուֆակերտ քանդակներ: Դրանցից ամենալավագույնները /թվով 7-ը/                 քրիստոնեական խաչերով, հավերժության և առատության խորհրդանշաններով, Տ.Մարգարյանի նախաձեռնությամբ  հանգրվանել են Ստեփանակերտի պուրակներում ու տեսարժան այլ վայրերում: Եվ դա առիթ էր, որպեսզի                 <<մկրտություն>> և օրհնություն ստանան, արժեվորվի բարի առաքելությունը:

Քոլեջի  ուսանողներից <<Կժով կինը>> քանդակի /հեղինակ` Ե.Հովհաննիսյան/ հանդիսավոր բացման  արարողությանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները, պետական այրեր, հարյուրավոր ստեփանակերտցիներ, կայացավ  հենց քաղաքապետարանին հարող տարածքում` ուռենու շվաքի տակ, մշտահոս ցայտաղբյուրների <<հայացքի>> ներքո…

            Այն վարում է քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

Դիմելով Երևանից ժամանած հյուրերին, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց. <<Բարով եք եկել ձեր տունը, ձեր Հայրենիքը, բարեկամներ>>… Նրա խոսքով, գեղարվեստի  քոլեջի  տուֆակերտ քանդակները  երկու մայրաքաղաքների բարեկամությունը խորհրդանշող յուրահատուկ  նվեր են հանդիսանում, որոնք տասնամյակներ շարունակ   կզարդարեն Ստեփանակերտի գողտրիկ անկյունները ու քաղաքի բնակիչները նրանց հեղինակներին երկար կհիշեն: <<Ուշագրավ է, որ, ստեղծագործող երիտասարդներն Արցախի նկատմամբ հայրենաիրական իրենց զգացումը փորձում են արտացոլել արվեստի միջոցով,- ասաց Ս.Գրիգորյանը: - Իմ համոզմամբ այս հրաշալի քանդակները մայրաքաղաքների միջև բարեկամությունը կամրջող ևս մի խորհրդանիշ կհանդիսանան: Ասել է թե` իրողություն են դառնում մեր վաղեմի  ցանկություններն ու երազանքները: Եվ առիթից օգտվելով, որ այստեղ են գտնվում քանդակների հեղինակներև, ուզում եմ  բոլոր ստեփանակերտցիների, քաղաքապետարանի անձնակազմի և անձամբ իմ անունից, անկեղծ շնորհակալություն հայտնել` գեղեցիկ նվերի առիթով և հավաստիացնել, որ քարակերտ այդ հուշարձանները սիրով և հոգատարությամբ կշրջապատվեն  համաքաղաքացիների կողմից ու միշտ նորոգ կպահեն նրանց մասին  հիշողությունները >>…

Ճշմարիտ արվեստը վեհ է ու գեղեցիկ: Իսկ առանց վեհի ու գեղեցիկի` չկա գիտելիք: Չկա դաստիարակություն` առանց գեղագիտականի: Այս ճշմարտությունն իր խոսքում հաստատեց և Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը, ում խոսքը  հուզիչ էր. <<Ինձ համար երջանկություն է գտնվել Արցախի հողի վրա և մասնակցել քոլեջի ուսանողների ստեղծագործությունների հանդիսավոր բացմանը, - ասաց նա: - Այն օրից ինչ ծնունդ են առել այս գեղեցիկ քանդակները, մեր քոլեջում հոգեբանական երկրաշարժ է, և խոսակցության թեման արցախյան ստեղծագործությունների թեման է` խորհրդանշական զարդանախշերով: 1921 թվականին, երբ Երևանը  լի էր որբերով և գաղթականներով ու  հույսի նշույլ չկար, Ալեքսանդր Մյասնիկյանը որոշում կայացրեց գեղարվեստի քոլեջ բացելու  մասին: Կարծում եմ. գրեթե 90 տարի առաջ կրթօջախում ցանված  հունդերն            այսօր իրենց պտուղներն են տալիս, ինչի ապացույցը մեր  պատանիների կողմից արված տուֆակերտ քանդակներն են: Եվ սխալված չեմ լինի ասելու, որ  մեր ուսանողներն էլ                    սերմեր են ցանել Ստեփանակերտում, որոնց պտուղները կքաղեն մարդիկ և հպարտությամբ կհիշեն մեր ժամանակները>>…

Հավաքվածներին իր խոսքն ուղղեց  նաև քոլեջի սան Եփրեմ Հովհաննիսյանը, ով չթաքցնելով հուզմունքը ,  խոստովանեց, թե իրեն շատ հպարտ է զգում, որ <<Կժով կինը>> քանդակը <<ծարավ սրտեր է հագեցնելու>>…

Այցի շրջանակներում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած  պատվիրակության անդամներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ընդգծել է, որ <<Երևանի ու Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցությունը Հայաստանի և Արցախի շարունակական  սերտեցման  դրսևորում է, ինչը  զարգացման լայն դաշտ և  հեռանկար ունի>>: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Երևանի ու Ստեփանակերտի, Արցախի վարչական մյուս շրջանների միջև համագործակցության  ընդլայնման ուղղությունների վերաբերյալ:

Նույն օրը  Տարոն Մարգարյանը <<Ավան>>  և  <<Արաբկիր>> վարչական շրջանների ղեկավարների հետ մեկնել է Մարտունի,  հանդիպումներ  ունեցել  շրջանային վարչակազմի ղեկավարի և քաղաքապետի հետ: Նա այցելել է նաև ՊԲ զինվորական զորամասերից մեկը, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց առօրյային: Քաղաքապետն իր անունից նվերներ է հանձնել մարտական ծառայությունում աչքի ընկած զինվորներին:

Երևան-Ստեփանակերտ համատեղ մարզաառողջարարական արշավի մասնակիցները, որ հանգրվանել են Այգեստան գյուղի  մոտ գտնվող ճամբարում, այցելելու  են  Գանձասար և  Ամարաս, Շուշի և Քարին տակ, Նիկոլ Դումանի թանգարան, Արցախի տեսարժան այլ վայրեր:

Նրանց առօրյան կլինի հագեցած: Արշավի մասնակիցները կմասնակցեն մարզական մի շարք խաղերի և մրցույթների, մշակութային ամենատարբեր միջոցառումների

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար