Այս տարվա հոկտեմբերին կնշվի քաղաքի վերանվանման 90-ամյակը, Ստեփանակերտի օրը: Այդ կապակցությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կարգադրության համաձայն ստեղծվել է քաղաքի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման հանձնաժողով, որի կազմում են քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը, բաժինների պետեր, կրթամշակութային օջախների տնօրեններ, արվեստագետներ: Հանձնաժողովի աշխատանքները կգլխավորի քաղաքապետը:
Գլխավորապես կայանալիք հոբելյանին նվիրված միջոցառման ուղղություններն ուրվագծվեցին հունիսի20-ին հրավիրված հանձնաժողովի անդրանիկ նիստում, որը վարում էր քաղաքապետ, հանձնաժողովի նախագահ Սուրեն Գրիգորյանը: Կարևորելով տոնակատարությունը պատշաճ...