Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.06.2013   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ելնելով Ստեփանակերտ քաղաքի տարածքում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունից, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում  է ստորագրել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ԿԱ ՓԾ Ստեփանակերտի փրկարարական վարչության պետ Ա.Ջավադյանը/հանձնաժողովի նախագահի տեղակալ/, ԼՂՀ ԿԱ ՓԾ Ստեփանակերտի ՓՎ բնակչության և տարածքների պաշտպանության բաժնի պետ Բ.Մելքումյանը /հանձնաժողովի քարտուղար/, քաղաքապետարանի բաժինների պետերը, ԼՂՀ ԿԱ ՓԾ Ստեփանակերտի ՓՎ ՀՓՄ պետը, ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության` ծառայության գծով վարչության պետի տեղակալը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների տնօրենները:

 

Ստեփանակերտիքաղաքապետիմամուլիքարտուղար