25.06.2013   ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ .ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՅՆ ՆԵՐԱՌՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Գրեթե մեկ տարի առաջ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում ամրապնդելու վերաբերյալ երկու քաղաքապետերի ստորագրած համաձայնագիրը շարունակում է արդյունավետ գործել`  հնարավորություն ընձեռնելով կողմերին ընդլայնել փոխգործակցության շրջանակները:

Հունիսի 24-ին Երևանի <<Շտապ օգնություն>> ՓԲԸ մասնագետների այցը Արցախ`  նրա գլխավոր տնօրեն Թագուհի Ստեփանյանի գլխավորությամբ, ասվածի ապացույցներից մեկն է հանդիսանում:  

Պատվիրակության անդամներին ընդունել և ստեփանակերտցի գործընկերներին աջակցելու նախաձեռնությունը ողջունել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:  Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Արմեն Խաչատրյանը, Ս.Գրիգորյանը կարևորել է Երևանի ու Ստեփանակերտի համանուն  առողջապահական կառույցների միջև սկիզբ առածփոխգործակցությունըշարունակականդարձնելուևերևանյան<<Շտապօգնություն>> ընկերության բուժաշխատողների փորձը տեղում տարածելու անհրաժեշտությունը:

Ընկերության գլխավոր տնօրեն Թ.Ստեփանյանի խոսքով, Երևանում ստեղծվել է ժամանակակից դիսպետչերական կենտրոն, որը համալրվել է նովիգացիոն համակարգով և հնարավորություն է տալիս անմիջականորեն հետևել    շտապ օգնության մեկնած մեքենաների շարժին ու հիվանդներին ցուցաբերվող առաջին օգնության որոշ մանրամասների: Բուժհիմնարկին անդամագրվելու համար, ըստ Թագուհի Ստեփանյանի, առաջնահերթությունը տրվում է արհեստավարժ մասնագետներին, որոնք գլխավորապես աշխատել են վերակենդանացման բաժանմունքում և իրենց կողմից ցուցաբերվող առաջին իսկ օգնությամբ  կարող են բավականին մեծացնել հիվանդին վերակենդանացնելու հուսալիությունը:

Գլխավոր տնօրենի համոզմամբ, բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ դեղամիջոցներով, հանդերձանքով ապահովված կառույցում` վերջերս Երևանի բժշկական համալսարանի ավարտական  կուրսերի ուսանողների ներգրավումը` բուժակի կարգավիճակով, փորձառու բուժաշխատողների հետ շփումներն առավել գործնական դարձնելու և նրանց հարուստ փորձն ուսուցանելու նպատակ է հետապնդում:     Կոլեկտիվի արդյունավետ աշխատանքին և հիվանդներին  լիարժեք  բուժօգնություն ցուցաբերելու գործին դրականորեն է անդրադառնում նաև բժշկական անձնակազմի շրջանում վերապատրաստման դասընթացների պարբերաբար կազմակերպումը: Հակիրճ Ստեփանակերտի քաղաքապետին տեղեկացնելով մայրաքաղաք Ստեփանակերտում  իրականացվելիք ծրագրերին, տիկին Ստեփանյանը հավաստիացրեց, որ ստեփանակերտցի իրենց գործընկերների հետ ընկերության լավագույն բժիշկներն անձամբ կմեկնեն կանչերին և կփորձեն ուշադիր վերաբերմունքն  ու բժշկական միջամտությունը միմյանց զուգորդելով  որոշակիորեն բավարարել հիվանդների առողջական վիճակը:

Հաջողություն մաղթելով  ստանձնած բարի առաքելության իրականացման գործում, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ նման այցերը կլինեն շարունակական և Ստեփանակերտի շտապ օգնության կայանի գործունեությունն աստիճանաբար  կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար