Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը յուրահատուկ ընդունելություն էր կազմակերպել իր աշխատասենյակում: Իսկ հրավիրվածները` քաղաքապետարանի մի խումբ նախկին աշխատակիցներ էին, ովքեր կենսաթոշակի անցնելու կապակցությամբ հյուրընկալվել էին Ս.Գրիգորյանի մետ:
Քաղաքապետը բարձր գնահատեց նրանց ավանդը` բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման բնագավառում և վաստակած հանգստի գնալու կապակցությամբ, առողջություն և ամենայն բարիք մաղթեց` համոզմունք հայտնելով, որ առաջվա պես, որպես ստեփանակերտցիներ, կշարունակեն աջակցել սիրելի քաղաքին, կապրեն նրա հոգսերով և հաջողություններով:
Վերջում Ս.Գրիգորյանը` երկարամյա, ամբասիր...