Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.91  դրամ
EUR   527.40  դրամ
RUB   7.25  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.10.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է <<ՀԱՆԳԱՆԱԿԻ>>ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է <<Հանգանակ>> հասարակական  կազմակերպության նախագահ Գոհար Հովհաննիսյանին և Հայ կանանց բարեկեցության միության  /AVVWA-/nc,/  կողմից  իրականացվող ծրագրի  10-րդ տարեդարձի կապակցությամբ հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած` կառույցի մի խումբ ներկայացուցիչների:

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով նրանց 10-ամյա հոբելյանի առթիվ, քաղաքապետը կարևորել է  կազմակերպության, մասնավորապես` Հայ կանանց բարեկեցության միության կողմից Ստեփանակերտում բնակվող միայնակ  տարեցներին`  սոցիալական ու բժշկական օգնության տրամադրումը, նրանց հոգսերը թեթևեացնելուն միտված ծրագրի իրագործումը: <<Այդ տարեցներից շատերը, ճակատագրի բերումով կրել են ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ Արցախյան  պատերազմի ծանր արհավիրքները` կորցնելով իրենց առողջությունը: Մնալով միայնակ, բնականաբար, նրանք աջակցության և ջերմության, պատշաճ հոգատարության կարիք են զգում: Պետությունն, ինչ խոսք, սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակում  նրանց անօգնական չի թողնում և հնարավորինս  աջակցում է, թեթևացնում նրանց բեռը: Բայց,  երբ <<կողքից>> նաև դուք եք օգնում, բարոյական տեսանկյունից, դա շատ կարևոր է, գնահատելի>>.- ասաց Ս,Գրիգորյանը:

Շնորհակալություն հայտնելով աստվածահաճո  առաքելության համար, հոբելյանի առիթով քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին ու քաղաքապետարանի անունից <<Հանգանակ>> հասարակական կազմակերպությանն ու Հայ կանանց բարեկեցության միությանը շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց:

Պատասխան խոսքով հանդես եկավ Հայ կանանց բարեկեցության միության խորհրդի անդամ Անի Յուսուֆյանը, ով քաղաքապետին երախտագիտություն հայտնեց բարձր գնահատանքի  և ջերմ խոսքերի համար:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար