Հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է <<Հանգանակ>> հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Հովհաննիսյանին և Հայ կանանց բարեկեցության միության /AVVWA-/nc,/ կողմից իրականացվող ծրագրի 10-րդ տարեդարձի կապակցությամբ հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած` կառույցի մի խումբ ներկայացուցիչների:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով նրանց 10-ամյա հոբելյանի առթիվ, քաղաքապետը կարևորել է կազմակերպության, մասնավորապես` Հայ կանանց բարեկեցության միության կողմից Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին` սոցիալական ու բժշկական օգնության տրամադրումը, նրանց հոգսերը թեթևեացնելուն միտված ծրագրի իրագործումը: <<Այդ տարեցներից շատերը, ճակատագրի բերումով կրել են ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ Արցախյան պատերազմի ծանր արհավիրքները` կորցնելով իրենց առողջությունը: Մնալով միայնակ, բնականաբար, նրանք աջակցության և ջերմության, պատշաճ հոգատարության կարիք են զգում: Պետությունն, ինչ խոսք, սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակում նրանց անօգնական չի թողնում և հնարավորինս աջակցում է, թեթևացնում նրանց բեռը: Բայց, երբ <<կողքից>> նաև դուք եք օգնում, բարոյական տեսանկյունից, դա շատ կարևոր է, գնահատելի>>.- ասաց Ս,Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով աստվածահաճո առաքելության համար, հոբելյանի առիթով քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին ու քաղաքապետարանի անունից <<Հանգանակ>> հասարակական կազմակերպությանն ու Հայ կանանց բարեկեցության միությանը շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց:
Պատասխան խոսքով հանդես եկավ Հայ կանանց բարեկեցության միության խորհրդի անդամ Անի Յուսուֆյանը, ով քաղաքապետին երախտագիտություն հայտնեց բարձր գնահատանքի և ջերմ խոսքերի համար:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար