Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.74  դրամ
EUR   535.47  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.11.2014   ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ԵՐԿԱՐԱՄՅԱ, ԱՄԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Այսօր  Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը յուրահատուկ ընդունելություն էր կազմակերպել իր աշխատասենյակում: Իսկ հրավիրվածները` քաղաքապետարանի  մի խումբ նախկին աշխատակիցներ էին, ովքեր կենսաթոշակի անցնելու կապակցությամբ հյուրընկալվել էին Ս.Գրիգորյանի մետ:

Քաղաքապետը բարձր գնահատեց նրանց ավանդը` բնակչության կենսաապահովման  խնդիրների լուծման  բնագավառում և վաստակած հանգստի գնալու կապակցությամբ, առողջություն և ամենայն բարիք մաղթեց` համոզմունք հայտնելով, որ առաջվա պես, որպես ստեփանակերտցիներ, կշարունակեն  աջակցել սիրելի քաղաքին, կապրեն նրա հոգսերով և հաջողություններով:

Վերջում Ս.Գրիգորյանը` երկարամյա, ամբասիր աշխատանքի ու քաղաքին մատուցած ծառայությունների համար նրանց հանձնեց շնորհակալագրեր և նվերներ:

Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետ  Արմեն Հակոբյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:

 

 

 Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար