ՀԱՎԵՐԺԱՑՎԵՑ ՀԵՆՐԻԽ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Մայրաքաղաքում տեղադրված հարթաքանդակների շարքը համալրվեց ևս մեկով: Քաղաքապետարանի որոշմամբ, Հ.Հակոբյան փողոցի հ.46 տան պատին, ուր ծնվել, ապրել է պետական գործիչ Հենրիխ Պողոսյանը, տեղադրվեց նրա բրոնզաձույլ հարթաքանդակը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պետական քաղաքական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի բնակիչներ, հյուրեր:
Բացելով միջոցառումը, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Դավիթ Միքայելյանը մասնավորապես ասաց. <<Այսօր...