Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.14  դրամ
EUR   549.86  դրամ
RUB   7.16  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
09.07.2018   ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԱՏՎՈԳՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻ

 

Առաջնության եզրափակմանը ներկա է գտնվել  քաղաքապետը:

Հուլիսի 9-ին Ստեփանակերտի <<Վալեքս Գարդեն հոթել>> հյուրանոցային համալիրի մարզահրապարակում ավարտվեց <<Կաշվե գնդակի>> քաղաքային առաջնությունը` 2003-2004թթ.  ծնված պատանիների միջև:

Մրցումները, որ կազմակերպվել են Ստեփանակերտի  քաղաքապետարանի կողմից և անցկացվում են  ավանդաբար, բարձր մակարդակով, մասնակցել են քաղաքի թիվ 12 բակային թիմեր:

Մրցանակային տեղեր գրաված թիմերին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարգևատրել է պատվոգրերով և դրամական պարգևներով, մաղթել հաջողություններ: Առաջնության հաջող կազմակերպմանն աջակցել են  ԿԳՍ  նախարարությունը, ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիան  և ստեփանակերտցիների համաշխարհային ակումբը: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են գավաթով, մարզական հագուստով և գնդակներով, արժանացել են պատվոգրերի  և դրամական պարգևների:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն