Առաջնության եզրափակմանը ներկա է գտնվել քաղաքապետը:
Հուլիսի 9-ին Ստեփանակերտի <<Վալեքս Գարդեն հոթել>> հյուրանոցային համալիրի մարզահրապարակում ավարտվեց <<Կաշվե գնդակի>> քաղաքային առաջնությունը` 2003-2004թթ. ծնված պատանիների միջև:
Մրցումները, որ կազմակերպվել են Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից և անցկացվում են ավանդաբար, բարձր մակարդակով, մասնակցել են քաղաքի թիվ 12 բակային թիմեր:
Մրցանակային տեղեր գրաված թիմերին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարգևատրել է պատվոգրերով և դրամական պարգևներով, մաղթել հաջողություններ: Առաջնության հաջող կազմակերպմանն աջակցել են ԿԳՍ նախարարությունը, ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիան և ստեփանակերտցիների համաշխարհային ակումբը: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են գավաթով, մարզական հագուստով և գնդակներով, արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևների:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն