Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատմության գիրկն է անցնում 2018 թվականը, որը նշանավորվեց ստեղծարար, հանրօգուտ աշխատանքով և հիշարժան իրադարձություններով: Հանդիսավորությամբ նշվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակը:Համայն հայության հետ տոնեցինք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, ինչպես նաև նշեցինք Ստեփանակերտ քաղաքի օրը:
Կարծում եմ, սխալված չենք լինի ասել, որ երիտասարդ մեր երկրի համար 2018-ը նոր փորձությունների ու նաև` զարգացման տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ, մեզ հաջողվեց նշանակալի ձեռքբերում արձանագրել անկախության կերտման, ժողովրդավարական...