18.02.2019   ՄԱՐԶԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

Փետրվարի 14-15-ը Ստեփանակերտի քաղաքապետարանի  նախաձեռնությամբ N1 դպրոցի մարզադահլիճում քաղաքի դպրոցների` 1-3-րդ դասարանների միջև կայացել է <<Սպորտլանդիա>> մարզական ավանդական միջոցառումը: Յուրաքանչյուր  թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել երեխաների հետաքրքրությունը` դեպի ֆիզիկական կուլտուրան և սպորտը, նրանց մեջ զարգացնել ուժի ճկնության, արագաշարժության և դիմացկանության ընդունակությունները, հոգատար վերաբերմունք ցուցաբերել միմյանց նկատմամբ: Երեխաները հանդես եկան 5 մրցաձևերում /խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք`արգելքների հաղթահարմամբ, փոխանցումավազք` մարմնամարզական օղակներով, վարժություն` մանկական երկանիվ հեծանվով և <<Օլիմպիական խորհրդանիշի հավաքում>>/:

Մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է 10-րդ դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավել են 1-ին  և  4-րդ դպրոցների հավաքական թիմերը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևի:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն