Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.69  դրամ
EUR   528.46  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
31.01.2019   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ԲՈԼՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՊԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ

 

Գլխավորապես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման, նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման, վերանորոգման կարգով սահմանված աշխատանքների նախապատրաստման հարցերն են քննության առնվել հունվարի 31-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի պատասխանատուները, այնպես էլ նրա ենթակայության ներքո գտնվող մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

Քաղաքապետը տեղեկացրեց, թե 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ ԱՀ կառավարությունը հաստատել է նշված կարգը, որի հետ կապված գործողությունը տարածվում է 2019թ.հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Կարևորելով հերթացուցակների հստակեցման  անհրաժեշտությունը, Ս.Գրիգորյանը համապատասխան բաժինների ղեկավարներին հանձնարարեց ձեռնամուխ լինել  քաղաքապետարանին կից բնակարանային հարցերով  հանձնաժողովի կազմման և գործունեության կարգի մշակման  աշխատանքներին, ներկայացնել առաջարկություններ ու սկսել փաստաթղթերի ընդունման և հայտերի ձևակերպման գործընթացը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, կառավարության որոշմամբ  մայրաքաղաքում բնակարանների կամ բնակելի տների գնման, կառուցման և վերանորոգման աշխատանքները պատվիրվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին, քաղաքապետն ընդգծեց, թե բոլոր գործընթացները պիտի կազմակերպվեն թափանցիկ, հանձնաժողովի անդամներն առաջնորդվեն բացառապես արդարության և վստահության սկզբունքներով:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն