<<Դարձիր գրադարանի բարեկամը>>. այս կարգախոսով անցավ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում գրադարանային աշխատողի մասնագիտական տոնին նվիրված գեղարվեստական երեկոն, որ նախաձեռնել էր Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրինությունը:
Միջոցառմանը, որ ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը. պաշտոնատար այլ անձինք, մտավորականության ներկայացուցիչներ, ընթերցողներ, ողջյունի խոսքով հանդես եկավ Մուրացանի անվան գրադարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր աշխատող Մարիա Խաչատրյանը:
Տոնի առիթով գրադարանային աշխատողներին շնորհավորեցին ու նրանց...