03.11.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հարթաքանդակի տեղադրման մասին:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է. <<ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակը հավերժացնելու նպատակով, թույլատրել նկարչի հարթաքանդակը տեղադրել Վ.Մամիկոնյան փողոցի N 17 հասցեում գտնվող նրա արվեստանոցի շենքի պատին>>:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն