Հունվարի 13-ին ստեփանակերտցիները տոնական բարձր տրամադրությամբ են նշել ավանդական Հին ու Նոր տարին:
Համաքաղաքային միջոցառումը, որ կազմակերպվել էր Վերածննդի հրապարակում տեղադրված Հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ, վերածվել էր իսկական տոնախմբության, ուղեկցվել համերգային հագեցած ծրագրով:
Միջոցառմանը երգելու և պարելու, ասմունքելու, բարեմաղթանքներ հղելու հնարավորություն են ունեցել ինչպես Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի անդամները, այնպես էլ հանրակրթական դպրոցների սովորողները: Ներկաների վրա առանձնակի տպավորություն են թողել մանկահասակ երեխաների ելույթները, որոնք արժանացել են Ձմեռ պապի...