ՙՄիասին բարեկարգենք մեր քաղաքը, մեր ընդհանուր տունը և, որպես մեկ ընտանիքի անդամ, սրտացավ լինենք նրա նկատմամբ՚,- ավելորդ չհամարելով համաքաղաքացիներին հիշեցնել իրենց թիվ 1 պարտականության մասին, նախընտրական քարոզարշավի ժամանակ սա էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կարգախոսը, ով պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հանդիպելով լրագրողների հետ, հավատարիմ սկզբունքներին, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց ընտրվելու դեպքում, նա խոստացել էր առաջնահերթության կարգով լուծում տալ:
ՙԱյսօր, իրոք, եկել է պահը, որպեսզի խոստացածիս մասին հաշվետու լինեմ իմ ընտրողներին և հրապարակայնորեն տեղյակ պահեմ, թե անցած...