Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.02.2012   ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Արցախյան շարժման 24-րդ տարեդարձին, հայրենյաց պաշտպանի օրվան, ինչպես նաև Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-մյակին էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի կողմից կազմակերպված հայրենասիրական երգերի փառատոնը, որն անցկացվեց մշակույթի և երիտասարդության պալատում:

Փառատոնին մասնակցել են քաղաքի բոլոր հանրակրթական դպրոցները, միաժամանակ Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:

Փառատոնին, որի նպատակը ազգային գաղափարախոսության, ազգային ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու հատկանիշներով ու որակներով երիտասարդ սերունդ դաստիարակելն է, դպրոցականների կողմից հնչեցվելեն ՙՀայն ու Հայաստանը՚,  ՙՀայաստան աշխարհ՚,  ՙՂարաբաղ՚,  ՙՍտեփանակերտ՚,  ՙՍպարապետ՚, ՙՇուշի՚,  ՙՀայ զինվոր՚,  ՙՔայլիր միշտ առաջ՚,  ՙՀայ ասպետների օրհներգը՚,  ՙՈչ, չեն մեռնում հերոսները՚,  ՙՏղերքը, որոնք չկան ՚և այլ հայրենասիրական երգեր: