Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.01.2012   

2012թ. հունվար ամսում հողաշինարարական բաժնի կողմից ուսումնասիրվել է քաղաքացիների 10 դիմում: Արդյունքում պատրաստվել են 11 որոշման նախագծեր, 21 պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր, հողամասի առուվաճառքի և անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով` տրամադրման մասին 8 պայմանագրեր:

Միաժամանակ կազմակերպվել է քաղաքի պետական սեփականություն համարվող հողամասերի 1 բաց աճուրդ: Անհատական տների կառուցման համար աճուրդում նախատեսվել է 4 հողամաս` 3656.10 քառ.մ մակերեսով: Հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով աճուրդի է դրվել 4 հողամաս` 3444.85 քառ.մ տարածքով: Արտադրական նշանակության օբյեկտի կառուցման համար առաջարկվել է 1 հողամաս` 1000 քառ.մ տարածքով: