Ստեփանակերտի նոր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն հոկտեմբերի 15-ին անցել է իր լիազորություններին. իսկ նրան նախորդող Վազգեն Միքայելյանը, հրաժեշտ տալով գործընկերներին, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ շնորհակալություն հայտնելով նրանց համատեղ, արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար, համոզմունք է հայտնել, որ նորընտիր համայնքապետն ու ավագանու անդամները, ՙզարգացնելով լավագույն ավանդույթները, համաքաղաքացիների աջակցությամբ կանեն հնարավորը՝ մայրաքաղաքն ավելի գեղեցիկ, սրտահաճ ու բարետես դարձնելու համար՚։ Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքապետարանի աշխատակազմին...