24.10.2011   ՀՐԱՎԻՐՎԵՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

  Ամանորի տոնական միջոցառումների պատշաճ անցկացմանն էր նվիրված հոկտեմբերի 24-ին քաղաքապետարանում հրավիրված հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
  Կարևորելով Ամանորի միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը, Ս. Գրիգորյանն այդ համատեկստում կարևորեց քաղաքի տոնականորեն ձևավորման խնդիրը: Ստեփանակերտին տոնական պատշաճ տեսք հաղորդելու համար քաղաքապետն անհրաժեշտ համարեց հանրապետական նշանակությամբ վարչական կառույցների ղեկավարներին, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին նամակ հղել` տոնականորեն զարդարելու վարչական շենքերը:
  Նիստի ընթացքում քննության առնվեցին ամանորյա հանդեսների և միջոցառումների անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր: Ընդգծվեց մայրաքաղաքի մշակութային օջախների, գեղարվեստական լավագույն խմբերի ընդգրկման անհրաժեշտությունն Ամանորի միջոցառումներին:
  Հնչեցին առաջարկություններ` կապված տոնական բեմի վերաձևավորման, միջոցառումների անցկացման ժամանակ բնակչության անվտանգություննն ապահովելու նպատակով, պայթուցիկ մյութերի ներկրումը քաղաք արգելելու և վերահսկողություն սահմանելու, երեխաների Ամանորի նվերների պատրաստումը համակարգելու և այլ հարցերի շուրջ:
  Քաղաքապետը հանձնաժողովի նախագահին հանձնարարեց մինչև նոյեմբերի 5-ը ներկայացնել Ամանորի տոնակատարությունների անցկացման առաջարկությունների փաթեթը` համապատասխան բեմագրով: