02.12.2011   ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄՈՏ

   Նպատակ ունենալով ծանոթանալ քաղաքապետարանի բաժինների պետերի, նաև` քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների տնօրենների հետ և համապատասխան հանձնարարություններ տալ, հոկտեմբերի 18-ին նորընտիր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրավիրել էր պաշտոնավարման առաջին խորհրդակցությունը:
   Ողջունելով ներկաներին, քաղաքապետը հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնեց` պահանջելով նպատակային և արդյունավետ աշխատանք: Սուրեն Գրիգորյանը հանձնարարեց` սեղմ ժամկետում ներկայացնել տվյալ հիմնարկության իրավիճակը բնութագրող տեղեկանք` կառույցի կանոնադրությամբ և առաջնահերթ հիմնախնդիրներով, ինչպես նաև հանդես գալ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված առաջարկություններով:
   Քաղաքապետը հիշեցրեց, թե համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի, քսան օրվա ընթացքում, պետք է հրավիրել քաղաքային համայնքի ավագանու առաջին նիստը, որին պետք է նախապատրաստվել ամենայն պատասխանատվությամբ: Ս. Գրիգորյանը հավելեց, որ քաղաքապետարանի աշխատանքներում կարևորում է բարեկիրթ, ուշադիր վերաբերմունքը` յուրաքանչյուր քաղաքացու, համայնքապետարանին հասցեագրված դիմում-բողոքների նկատմամբ ու ոչինչ չպետք է անարձագանք մնա: ՙԱմեն ինչ պիտի արվի համաքաղաքացիների, ընտրողների ակնկալիքներն արդարացնելու, նրանց հավատ ներշնչելու համար՚,- ընդգծել է քաղաքապետը: