Բարերարի հերթական նվերը` Ստեփանակերտին
Հայազգի բարերար, <<Տաշիր>> ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նվիրատվությամբ ևս մի գողտրիկ, գեղագիտական ու ճարտարապետական ուշագրավ լուծումներով անկյուն ավելացավ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Պուրակի հանդիսավոր բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար անձիք, քաղաքի հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից, արտերկրից, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունից:
Արարողությանը ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Շուրջ 7 հազար քառ.մետր է կազմում հանրապետական բժշկական կենտրոնին հարող այն տարածքը, ուր մեկ տարի առաջ...