Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.72  դրամ
EUR   551.42  դրամ
RUB   7.27  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.09.2016   ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ-ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ՄԱՐՏՈՒՆԻ ԵՐԹՈՒՂՈՎ

Երևան-Ստեփանակերտ մայրաքաղաքների համագործակցության ծրագրի շրջանակում ևս մի հաճելի մտահղացում իրագործվեց` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ: Հայաստանի Հանրապետության հռչակման 25-րդ և հայ ժողովրդի պանծալի զավակ, քաղաքական ռազմական մեծ գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան 130-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ լեռնահեծանիվային մարզաձևի ֆեդերացիան կազմակերպել է հեծանվավազք-ուխտագնացություն` Երևան – Ստեփանակերտ – Մարտունի երթուղով:

Հայաստանի լեռնահեծանիվային ֆեդերացիայի նախագահ, Երևանի հեծանիվային մարզաձի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, հանրապետության վաստակավոր մարզիչ Մարտին Շարբաթյանի հավաստմամբ, կամքի և հմտության հետ մեկտեղ, 9 օր է պահանջվել պատանի մարազիկներից` հեծանիվներով Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհը հաղթահարելու և Արցախի մայրաքաղաքում բարեհաջող <<վայրէջք>> կատարելու համար: <<Մեր երթով փորձում ենք երախտագիտություն հայտնել Հայաստանի և Արցախի անկախության համար մարտնչած այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին ազատամարտում և կերտեցին երկու հայկական, ազատ ու անկախ հանրապետություն>>, - ասում է Մ.Շարբաթյանը:

Ժամանելով Ստեփանակերտ, ուր քաղաքի մատույցներում պատվիրակությունը դիմավորել է քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը, հյուրերն այցելել են հուշահամալիր և, որպես հարգանքի տուրք, ծաղիկներ խոնարհել Արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակին: Ապա նրանք շրջայց են կատարել Վերածննդի հրապարակում և մեկնել քաղաք Մարտունի, ուր բարեգործական մի շարք ծրագրեր են նախատեսված իրականացնել:

Վաղը ուխտագնացության մասնակիցները կավարտեն իրենց առաքելությունը և կվերադառնան Երևան:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն