Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.72  դրամ
EUR   551.42  դրամ
RUB   7.27  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.09.2016   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 14-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը:

Քաղաքային համայնքի ավագանին, շինարարության ծրագրի առաջացած պարտքերը մարելու նպատակով, փոփոխություններ կատարեց 2016թ. հունվարի 21-ի որոշման մեջ` շենքերի և շինությունների կառուցման  համար նախատեսված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելով շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման ու պահպանման հոդվածին: Մեկ այլ որոշմամբ ավագանին իր համաձայնությունը տվեց մայրաքաղաքի Մ.Մկրտչյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 1003.0 քառ.մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարելուն: Նիստում որոշում կայացվեց նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 44.74 քառ.մետր ընդհանուր մակերեսով` Հեքիմյան 3բ/112 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ: Ավագանին հավանության արժանացրեց համայնքի սեփականությունը հանդիսացող Իսակովի փողոցի թիվ 2ա շենքի թիվ 42 բնակարանը նվիրատվության կարգով օտարելու մասին որոշումը:

Նիստում քաղաքային համայնքի ավագանու անդամների կողմից բարձրացվեցին քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը և բնակչության կենսաապահովմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն