Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.27  դրամ
EUR   567.63  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.09.2016   ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ` ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավտոմեքենաները հանձնվեցին հասցեատերերին

 

Հոբելյանական տոնի` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձների և նվիրատվությունների պակաս չի զգացվում Արցախում և ամենատարբեր խողովակներով անակնկալները շարունակվում են:

Հերթական անակնկալը երեկ արցախցիներին մատուցեց անկախացած երկրի վաղեմի անդավաճան բարեկամներից մեկը` ռուսաստանաբնակ հայազգի բարերար ու գործարար Արթուր Վարժապետյանը, ով ինչպես փորձությունների և դժվարությունների, այնպես էլ տոնական, հիշարժան օրերին մշտապես գտնվել է ժողովրդի կողքին, բարոյապես և նյութապես աջակցել Արցախին: Ընդամենը ամիսներ առաջ ապրիլյան հայտնի իրադարձությունների առիթով մեծաթիվ ավտոմեքենաների խմբաքանակով նա Ստեփանակերտում էր և առաջիններից մեկը նվիրատվություններ կատարեց պաշտպանության բանակին: Եվ ահա երեկ բարերարը դարձյալ աստվածահաճո առաքելությամբ ժամանել էր հանրապետության մայրաքաղաք, իր հետ, որպես հոբելյանական նվերներ, Արցախ բերելով թվով 15 ամենատարբեր մակնիշի մեքենաներ:

Վերածննդի հրապարակում նոր ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը, որ ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, ՊԲ բարձրաստիճան սպաներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, արժևորվեց Արթուր Վարժապետյանի և մյուս բարերարների ազգանպաստ գործունեությունը, բարձր գնահատվեց նրանց ներդրումը` բանակաշինության, գյուղական համայնքների, մասնավորապես` սահմանամերձ բնակավայրերի զարգացման և ամրապնդման գործում: Նոր ավտոմեքենաները հիմնականում <<բաժին հասան>> պաշտպանության բանակին, կառավարությանն առընթեր ազգային  անվտանգության ծառայությանը, շրջանային վարժակազմերին և գյուղական համայնքներին:

Արարողությանը  ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արթուր Վարժապետյանը պարգևատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն