ԵՌԱՏՈՆԸ` ՀՈՐԴԱԲՈՒԽ, ՀՊԱՐՏ, ՄԻԱՍՆԱԿԱՆ
Արցախի ժողովուրդն աշխարհի համայն հայության հետ 25-րդ անգամ նշեց եռատոնը` հորդաբուխ, հպարտ, միասնական, ինչն ավելի է իմաստավորում մայիսի 9-ի խորհուրդը:
Տոնական հանդիսությունները մեկնարկեցին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ուր մասնակիցների բազմամարդ երթը ՊԲ նվագախմբի հաղթական քայլերգի ներքո ձգվեց դեպի նորոգ Հուշահամալիր: Այն առաջնորդում էին հայկական երկու հանրապետությունների ղեկավարները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրանց հետ էին ՀՀ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ...