02.05.2017   ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԸ` ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ

 ԵՎ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ ՎԱՐԺ ԽՈՍԵՑԻՆ

            Աշխատավորների համերաշխության միջազգային օրը մայրաքաղաք Ստեփանակերտում նշանավորվեց ևս մի հաճելի իրադարձությամբ:

            Մայիսի 1-ին Շահումյանի անվան պուրակի հիմնանորոգված շատրվանների <<վերագործարկմամբ>> տրվեց գարնան-ամառային շրջանի մեկնարկը, որը հաճելիորոն բարձրացրվեց ստեփանակերտցիների տրամադրությունը: Ասել է թե` կրկնակի տոն էր պուրակում:

            Եթե Արցախի կոմունիստները ծաղիկներ խոնարհվելով Ստեփան Շահումյանի հուշարձանին` այդպես արտահայտեցին իրենց սերն ու հարգանքը հայազգի քաղաքական գործչի նկատմամբ, ում անունը կրում է հանրապետության մայրաքաղաքը, ապա երեկոյան մարդաշատ պուրակում երաժշտական արվեստի սիրահարները վայելեցին քաղաքապետարանի մշակույթի տան փողային նվագախմբի /գեղարվեստական ղեկավար` հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Սաֆարյան/ հոգեպարար, սրտառուչ ելույթները:

            Մեղմ ու ներդաշնակ երաժշտության հնչյուններից մթնոլորտն ավելի էր ջերմացել: Եվ գունեղ լույսերի <<ուղղորդմամբ>> շատրվանները վարժ խոսեցին…

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն