Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.01.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

 

  Ամանորյա տոներից հետո, հունվարի 10-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Նոր տարվա առաջնահերթությունները ճշգրտելու և հստակեցնելու նպատակով, քաղաքապետարանի պատասխանատուների ու նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ` ընդլայնված խորհրդակցություն էր հրավիրել:

  Քաղաքապետն, ըստ ուղղությունների և ոլորտների, կարևորեց 2016թ. հաշվետվությունների ներկայացման անհրաժեշտությունը, որտեղ պետք է արտացոլվեն համապատասխան բաժինների և կառույցների աշխատանքային գործունեության արդյունքները, ինչպես նաև նախանշվեն նոր տարվա անելիքները: Նա ներկաների ուշադրությունն առանձնապես հրավիրեց  գերակա այն խնդիրների վրա, որոնց լուծումը կենսաապահովման տեսանկյունից  էական նշանակություն կարող է ունենալ մայրաքաղաքի համար:

   Խորհրդակցությունում   Ս.Գրիգորյանն անդրադարձավ նաև կապիտալ շինարարության մասով 2017-ին նախատեսվող ծրագրերին և խնդիրներին` ընդգծելով առաջնահերթությունները: Նա շեշտեց, թե մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական  զարգացմանը միտված ծրագրերում առանձնահատուկ տեղ է  հատկացվելու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի  և տանիքների վերանորոգմանն ու բարեկարգմանը, հասարակական և առողջապահական օբյեկտների շինարարությանը, քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավմանը:

Քաղաքապետը, հաշվի առնելով ոլորտային ծրագրերի առանձնահատկությունները, համապատասխան բաժինների և ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց կոնկրետ առաջարկություններ ներկայացնել` հիմնավորելով համայնքային նշանակության հարցերը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն