Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.98  դրամ
EUR   542.18  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.10.2016   <<100 ԴՈՒՌԸ>> ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՆԿԱՐՆԵՐ`ՀԱՅՈՑ ԲԱՑ ՎԵՐՔԻ ՄԱՍԻՆ…

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկումների շարքում կարելի է դիտարկել ռեժիսոր  Խաչիկ Եղոյանի <<100 դուռ>> ծրագիրը, որը գործընկերոջ` լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի և մյուս գաղափարակիցների հետ իրագործվել է` 2012 թվականից, շրջելով Արևմտյան Հայաստանի  և Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի բնակավայրերում, լուսանկարել եկեղեցու 100 դուռ:

Ստեփանակերտի պատկերասրահում, մինչև ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, կազմակերպիչներն այցելուներին խորհրդանշական քարտեր էին բաժանում: Ու, երբ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքերից  հետո հայկական զարդաքանդակների պատկերներով քարտերը  պատկերասրահի մուտքի մոտ տեղադրվեցին  ընդարձակ ցուցատախտակի վրա, պարզ դարձավ, որ արդյունքում ամբողջացել է Սուրբ Մշո Առաքելոց եկեղեցու դռան /մուտքի/ պատկերը: Բացառիկ մի մասունք, որ փրկվեց 1915թ. շնորհիվ մազապուրծ  հայերի,  հասցվեց Երևան և այսօր, որպես ցեղասպանության խորհրդանիշ, պահվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Այցելուներին մի պահ տեղափոխելով  հայկական` թվով  100 եկեղեցիների դռների մոտ, ծրագրի հեղինակները յուրահատուկ ուխտագնացություն կատարելու հնարավորություն են ընձեռնում , հոգևոր ուժ հաղորդում նրանց`  ներս մտնել և աղոթել նահատակների հոգու հանգստության համար, որպեսզի Աստված ամոքի ցեղասպանության ու պատերազմի վերքերը: Միևնույն ժամանակ Խ.Եղոյանը համոզված է, թե որքան էլ որ անցնեն ժամանակները, նախագծի  լուսանկարները հուշելու են հայոց բաց վերքի մասին: <<Այդ վերքերը կամոքվեն>>,  եթե սերունդներին հաջողվի Մշո Առաքելոց դուռը տեղափոխել պատմական Հայաստան ու տեղադրել վերակառուցված եկեղեցու դռնախորշում>>…

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն