10.10.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, արտերկրից ժամանած պատվիրակությունների թվում, փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաք Երևանի ծննդյան 2798-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Հիշարժան տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը հյուրընկալել է ստեփանակերտցի գործընկերոջը և ջերմ, անկեղծ ու անկաշկանդ զրույց ունեցել նրա հետ, բարձր գնահատել երկկողմ զարգացող համագործակցությունն ու բարեկամությունը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն