Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.40  դրամ
EUR   539.06  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.02.2019   ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը /պետ` Կարինե Հարությունյան/, մայրաքաղաքի պոեզիայի ու երաժշտության սիրահարների մասնակցությամբ նախաձեռնել էր հետաքրքիր միջոցառում:

Գրական-երաժշտական երեկոյին, որ ներկա էին արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ` գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, բուհերի դասախոսներ և ուսումնական հաստատությունների ուսուցիչներ, մշակույթի և արվեստի բնագավառի աշխատողներ, պարզապես` պոեզիայի երկրպագուներ: Նրանց կողմից հնչեցվեցին ինչպես հայ դասականների, այնպես էլ` ժամանակակից գրողների և արվեստագետների ստեղծագործություններ: Միջոցառմանը ներկա գտնվող բանաստեղծներն էլ  կարդացին իրենց նախընտրած գործերից, խոսեցին պոեզիայի, գրականության գործառնական նշանակության մասին, անդրադարձան անվանի հայ ճանաչված գրողների հետ կապված իրենց հիշողություններին:

Երեկոյին, որ համեմված էր ասմունքով, երգ ու երաժշտությամբ, ու անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում, հաճելի տպավորություններով <<տուն ուղեկցեց>> մասնակիցներին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն