Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.74  դրամ
EUR   535.47  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
09.01.2019   ԿԱՅԱՑԱՎ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Եզրափակվեց 2018 թվականը: Ինչ է հաջողվել անել ավարտվող տարում և ինչպիսի խնդիրներ են մնացել չլուծված: Որոնք են քաղաքապետարանի առջև ծառացած առաջնահերթությունները: Հունվարի 9-ին`Նոր տարում հրավիրված աշխատանքային առաջին խորհրդակցությունում, որին ներկա էին ինչպես քաղաքապետարանի պատասխանատուները, այնպես էլ նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները, այս և կենսական, կազմակերպչական բնույթի հարցեր են շրջանառվել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից: Եվ, որպեսզի առավել հստակ ուրվագծվեն ուղղությունները, նա հանձնարարեց` ըստ ոլորտների և բաժինների, հաշվետվություն ներկայացնել նախորդ տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ 2019թ. հունիսի 1-ից 16-ը Չճանաչված երկրների ֆուտբոլի ասոցիացիաների  կոնֆեդերացիայի հովանու ներքո Արցախում անցկացվելու է Եվրոպայի առաջնություն` ֆուտբոլային 12 թիմերի մասնակցությամբ, քաղաքապետ Ս.Գրիգորյանը, կարևորելով միջոցառման նշանակությունը, համապատասխան բաժինների պետերին և ընկերությունների ղեկավարներին հորդորեց առանձնակի ուշադրության հրավիրել մայրաքաղաքի բարեկարգման, սանիտարական մաքրության և կանաչապատման խնդիրներին, անել հնարավորը Ստեփանակերտը հյուրերին արժանապատվորեն ներկայացնելու համար:

Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև այլ հարցերի շուրջ: Մասնավորապես ընդգծվել է հունվարի 13-ին Ս.Շահումյանի անվան պուրակում` Հին Նոր տարվա <<ճանապարհմանը>> միտված տոնական հանդիսավոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն