Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.14  դրամ
EUR   549.86  դրամ
RUB   7.16  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
20.07.2018   ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ` ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ

 

Հուլիսի 20-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում վերստին բարձրացվել է բնական  աղետի /ուժեղ քամու և կարկտահարման/ հետևանքների վերացման խնդիրը:

Քաղաքապետն իրավասու կառույցների, ընկերությունների, մասնավորապես` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել է սեփական տների և բազմաբնակարանոց շենքերի տանիքների արագ վերանորոգման, աղետից տուժած քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդրահարույց մյուս հարցերի լուծմանը` ընդգծելով առաջնահերթությունները:

Հետաքրքրվելով իրականացվող աշխատանքների ընթացքով, Ս.Գրիգորյանը ևս մեկ անգամ պատասխանատուներին հորդորել է ականջալուր լինել քաղաքացիների բողոքներին և հասցեագրած նամակներին և ժամանակին արձագանքել: Աշխատանքներն համակարգող հանձնաժողովի անդամներին քաղաքապետի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարություններ: 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն