12.07.2018   ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 12-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որտեղ քննության են առնվել ֆինանսատնտեսական, կազմակերպչական և կենսական նշանակության մի շարք հարցեր:

Նիստում լսվել և ի գիտություն է ընդունվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարման մասին հաշվետվությունը, որով հանդես է եկել քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ հաղորդման,Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2018թ. 1-ին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 642582.2 հազ.դրամ /պլանավորվախ 747534.0 հազ.դրամ գումարի 86.0 %-ը/: Ընդհանուր մուտքերի 24,8%կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 191688.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 159582.2 հազ.դրամ /կատարողականը կազմում է 83.3%/: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 39393.3 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 3969.2 հազ.դրամ: Փոխադրամիջոցներից մուտքագրվել է 53490.2 հազ.դրամի գույքահարկ: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 28820.1 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 28560.0 հազ.դրամի 100.9%-ը: Պետական տուրքերի մասով մուտքագրվել է 8526.8 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 121.6%-ը:

2018թ. 1-ին կիսամյակի բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 555846.0 հազ.դրամ, որից հատկացվել է 483000.0 հազ.դրամ /կատարողականը կազմում է 86.9%/: Քաղաքային համայնքի 2018թ. 1-ին կիսամյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել է 666805.5 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 777597.4 հազ.դրամ, 85.8%-ը: Համայնքի ենթակա կազմակերպությունների գծով նախատեսված 511208.5 հազ.դրամի դիմաց ֆինանսավորվել է 474707.5 հազ.դրամ կամ 92.9%:

Իր նկատառումները հայտնելով համայնքի 2018թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարման վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը անբավարար համարեց սեփական եկամուտների գծով հավաքագրման արդյունքները, գտնելով, որ քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուները մանրակրկիտ վերլուծություններ պիտի կատարեն` պարզելու և արագ շտկելու բացթողումները: Նա ընդգծեց, որ գլխավորապես եկամուտների ապահովմամբ է պայմանավորված քաղաքի կենսաապահովման ծրագրերի անշեղ իրագործումը ու բոլոր ջանքերը պետք է նպատակաուղղվեն նախանշված պարտավորությունների կատարմանը:

Նիստում որոշում է կայացվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամներին` 2018թ. երկրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով,համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Մեկայլ որոշմամբ ավագանին, հաշվի առնելով <<Ջերմային տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը, մայրաքաղաքում տեղակայված մի շարք կաթսայատներ, անհատույց օգտագործման նպատակով, իր համաձայնությունը տվեց ընկերությանը տրամադրելու վերաբերյալ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն