Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.16  դրամ
EUR   526.54  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.10.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ Է ՀՂԵԼ

<<Էրեբունի-Երևան 2796>> տոնակատարության շրջանակում` Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակության նկատմամբ  ցուցաբերած ուշադիր վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալական նամակ է հղել  երևանցի իր գործընկերոջը` Տարոն Մարգարյանին, ուր մասնավորապես ասվում է. <<Հարգարժան Տարոն Անդրանիկի, թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` <<Էրեբունի-Երևան 2796>> տոնակատարության շրջանակում` մեր պատվիրակության նկատմամբ ցուցաբերած  առանձնահատուկ վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար:

Երևանում` քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները, որոնք բավականաչափ ուշագրավ էին, հագեցած և անցկացվեցին բարձր մակարդակով` վերածվելով ժողովրդական յուրահատուկ տոնախմբության, դեռ երկար ժամանակ կմնան մեր հիշողության մեջ: Սիրելի մայրաքաղաքի տոնակատարությունը, որը <<Երևան` իմ տուն>> կարգախոսի ներքո համախմբել էր բոլորիս, մեկ անգամ ևս ապացուցեց այն ճշմարտությունը, որ Երևանը համայն հայության մեծ տունն է, յուրաքանչյուրիս հպարտությունը:

Համոզված եմ, որ Երևանի ու Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամությունն օր-օրի ավելի կամրապնդվի և համագործակցության խորացման արդյունքում կհասնենք մեր նվիրական նպատակներին>>, - ասված է նամակում:

<<Էրեբունի-Երևան 2796>> տոնակատարության առիթով Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար Ս.Գրիգորյանը շնորհակալական նամակ է հղել նաև Երևանի <<Նորք Մարաշ>> վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար