17.07.2013   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

Գլխավորապես կիսամյակի արդյունքների ամփոփմանն էր նվիրված հուլիսի 16-ին քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում  էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով հարկային պարտավորությունների մասով Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների ստանձնած առաջադրանքների անվերապահ կատարմանը, Ս.Գրիգորյանն ընդգծեց, թե մինչև սեպտեմբերի 1-ը բոլոր կառույցները պետք է մարեն իրենց պարտքերը և թույլ չտան, որպեսզի տույժեր և տուգանքներ գոյանան: Այդ համատեքստում քաղաքապետը, մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների ժամանակին հավաքագրումը բնակչության օրինակելի սպասարկման կարևոր նախապայմաններից մեկը համարեց:

Խորհրդակցության ժամանակ օրակարգային մի շարք հարցերի թվում խոսակցություն ծավալվեց մայրաքաղաքի սանիտարական մաքրության, փողոցների և բակերի լուսավորման, քաղաքային տրանսպորտի բարելավման, բնակչության կենսական ապահովմանն առնչվող մի շարք այլ խնդիրների շուրջ: Քաղաքապետ Ս.Գրիգորյանի առաջարկությամբ, սկզբունքային նշանակություն ունեցող որոշ հարցերի վերաբերյալ քաղաքապետարանի համապատասխան կառույցների պատասխանատուները հանդես եկան պարզաբանումներով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար