27.06.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Հունիսի 27-ին կայացավ քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

2013թ. 3-րդ եռամսյակի փոխհատուցման նպատակով, նիստում որոշում ընդունվեց համայնքի ավագանու անդամներին համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 315 հազար դրամ գումար հատկացնելու մասին: Մեկ այլ որոշմամբ ավագանին լրացում կատարեց քաղաքապետարանին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմում:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի համապատասխան հոդվածով, քաղաքային համայնքի ավագանին համաձայնություն տվեց Ստեփանակերտի համայնքային սեփականություն հանդիսացող 32.7 քառ.մ ընդհանուր մակերեսով քաղաքի Մանուկյան 10/55 հասցեում գտնվող գրասենյակի տարածքը և 100.67 քառ.մ ընդհանուր մակերեսով Հեքիմյան 4/58 հասցեում գտնվող պահեստի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:

Ավագանու անդամների կողմից նիստում բարձրացվեցին Ստեփանակերտի ներքաղաքային կյանքին և բնակչության կենսաապահովմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց շուրջ իր նկատառումները հայտնեց և պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար