Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.06.2013   ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Այս տարվա հոկտեմբերին կնշվի քաղաքի վերանվանման 90-ամյակը, Ստեփանակերտի օրը: Այդ կապակցությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կարգադրության համաձայն ստեղծվել է քաղաքի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման հանձնաժողով, որի կազմում են քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը, բաժինների պետեր, կրթամշակութային օջախների տնօրեններ, արվեստագետներ: Հանձնաժողովի աշխատանքները կգլխավորի քաղաքապետը:

Գլխավորապես կայանալիք հոբելյանին նվիրված միջոցառման ուղղություններն ուրվագծվեցին հունիսի20-ին հրավիրված հանձնաժողովի անդրանիկ նիստում, որը վարում էր քաղաքապետ, հանձնաժողովի նախագահ Սուրեն Գրիգորյանը: Կարևորելով տոնակատարությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու ծրագրվող մշակութային և մարզական միջոցառումներին` ժողովրդական լայն զանգվածներին մասնակիցանելու անհրաժեշտությունը, պարոնԳրիգորյանը նշեց, թե անհրաժեշտ է այնպես համակարգել աշխատանքները, որպեսզի տոնակատարություններին լիարժեք ներգրավվեն ընդհուպ ծայրամասային թաղամասերի և փողոցների բնակիչները:

Հանդիպման մասնակիցների, հանձնաժողովի անդամների կողմից հնչեցին մի շարք ուշագրավ առաջարկություններ և տեսակետներ` ուղղված հոբելյանական միջոցառումների անցկացմանը: Քաղաքապետը ներկաներին հանձնարարեց համակարգել առավել արժեքավոր առաջարկությունները և ներկայացնել հանձնաժողովի հերթական նիստի քննարկմանը: