Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.03  դրամ
EUR   537.15  դրամ
RUB   7.44  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
01.07.2014   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հանրագումարել է պետք կիսամյակի արդյունքները

Տարին կիսվել է արդեն: Եվ, բնականաբար, հանրագումարել է պետք անցած կիսամյակի արդյունքները: Անհրաժեշտ է` ըստ ոլորտների վերլուծել կատարված աշխատանքը և հստակեցնել առաջիկա անելիքները: Իսկ, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ անցած ժամանակաշրջանում քաղաքապետարանի համապատասխան բաժինների ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցների գործունեության ամփոփ արդյունքներից ու, արդյոք, դրանք կբավարարեն սպասելիքները, այդ մասին հանգամանորեն խոսվեց հուլիսի 1-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետը մտահոգիչ համարեց մատուցված ծառայությունների դիմաց, ինչպես և որոշ եկամուտների մասով  գումարների հավաքագրման դանդաղ ընթացքը և հիմնարկ-ձեռնարկությունների ու բաժինների պատասխանատուներից պահանջեց մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել և պարզել պատճառները: Ս.Գրիգորյանը հիշեցրեց, թե կատարված աշխատանքներն ու բացթողումները պետք է արտացոլվեն հաշվետվություններում և անհրաժեշտ բոլոր քայլերը պիտի ձեռնարկվեն եկամտատեսակների գծով նախատեսված առաջադրանքներն անվերապահորեն ապահովելու համար: Նա ավելորդ չհամարեց ընդգծել, որ ֆինանսական առումով տարին շարունակում է ոչ դյուրին մնալ և <<անհրաժեշտ է  գոտիները ձգտել, ու հնարավորինս խնայողաբար օգտագործել գումարները` ծախսերը հասցնելով նվազագույնի>>:

Խորհրդակցությունում քննության առնվեցին քաղաքի օրվան նվիրված կազմակերպչական բնույթի, ինչպես նաև կենսական նշանակության մի շարք հարցեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի  քարտուղար