Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.94  դրամ
EUR   530.13  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.06.2014   ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՎԵԼ

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բակում տարեցտարի աճում է մանկական խաղահրապարակների թիվը, ուր փոքրիկների համար ստեղծվում են հանգստի /ժամանցի/ պայմաններ: Գաղտնիք չէ, որ երեխաները խաղահրապարակներում պիտի հայտնվեն բացառությամբ ծնողների, ավագների ուղեկցությամբ ու նրանց յուրաքանչյուր քայլ, դրսևորում չպետք է դուրս մնա տեսադաշտից: Մինչդեռ պարզվում է, որ մանուկները միշտ չեն վերահսկվում, իսկ ատրակցիոն <<սարքերից>> օգտվելու ժամանակ շատ հաճախ չեն պահպանվում անվտանգության տարրական կանոնները: Ու ակնհայտ է դառնում, որ դժբախտ պատահարների հենց գլխավոր դրդապատճառներից մեկն անվտանգության պահանջների անտեսումն է: Ասվածը վերաբերում է վերջերս Ստեփանակերտի խաղահրապարակներից մեկում արձանագրված դժբախտ պատահարին, ինչն ավարտվեց մահվան տխուր ելքով:

Կատարված դեպքը չէր կարող անհանգստություն չպատճառել քաղաքապետարանի պատասխանատուներին: Եվ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարների ու ԼՂՀ փրկարար ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 26-ին հրավիրված  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մտահոգիչ համարելով խնդիրը, նշեց, թե երբ այն առնչվում է երեխաների առողջության ու նրանց անվտանգության հետ` մանրուքներ չեն կարող լինել: Նա առաջարկեց հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրել ու դժբախտ պատահարի հնարավոր պատճառները պարզելու նպատակով համապատասխան հանձնաժողով ստեղծել ու շրջայց կատարել քաղաքի հիշյալ մանկական խաղահրապարակներում:

Պարոն Գրիգորյանի համոզմամբ, նման դեպքերը կբացառվեն, եթե յուրաքանչյուրն  բարձրության վրա գտնվի և չխուսափի իր պարտականությունների կատարումից: <<Մեզ համար  1 թշնամին` անտարբերությունն է, որն իբրև չարիք, մեր միջից պիտի լիովին արմատախիլ արվի>>, - ասաց նա:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի  քարտուղար