Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.03  դրամ
EUR   537.15  դրամ
RUB   7.44  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.06.2014   ՎԱՐԴԱՏՈՒՆԿ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ

          Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի հետ համագործակցում են մայրաքաղաքի մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ: Բաժինն աջակցում է նրանց՝ իրականացնելու տարբեր ծրագրեր: Եվ  համատեղ ջանքերի արդյունքում գեղեցիկ և նպատակային  միջոցառումներ են ծնունդ առնում:

         Վերջերս   «Առաջ  Արցախ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Արթուր Հայրապետյանի  գլխավորությամբ քաղաքապետարանին  էր  դիմել՝  300 հոլանդական վարդերի տնկիներով մի գողտրիկ անկյուն ստեղծելու առաջարկությամբ:Ստանալով քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի թույլտվությունը և հստակեցնելով  տնկիների տեղադրման վայրը, հասարակական կազմակերպությունը հունիսի 16-ին քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի և ԼՂՀ Ակադեմիկոս  Թախթաջյանի անվան  «Ստեփանակերտի բուսաբանական այգի»  ՓԲԸ տնօրինության օժանդակությամբ իրականություն դարձրեց ծրագրած առաջարկությունը:

Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցի N4 բնակելի շենքին հարող տարածքում արդեն տնկվել են հոլանդական վարդերի թվով 300 տնկիներ, որոնց նկատմամբ խնամքը  ստանձել են «Բուսաբանական այգի» ընկերության ծաղկաբույծները:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի  քարտուղար