Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.16  դրամ
EUR   526.54  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.07.2014   ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ինչպես արդեն տեղեկացվել է, ս.թ. սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը մեր տոնացույցում այսուհետ ամրագրված է որպես քաղաքի /Ստեփանակերտի/ օր:

Կապված քաղաքի ավանդական օրվա հետ, սեպտեմբերի 20-21-ը մայրաքաղաքում կանցկացվեն տոնական ամենատարբեր միջոցառումներ: Թե ծրագրի շրջանակներում մշակութային ու մարզական ինչպիսի միջոցառումներ են նախատեսվում կազմակերպել Ստեփանակերտում և ինչպիսի քայլեր են ձեռնարկվում տոնն առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար, այդ մասին  շահագրգիռ խոսակցություն ծավալվեց հուլիսի 4-ին քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Տոնական հանդիսությունները կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին ժամը 11-ին` Ստեփան Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակների տեղադրմամբ: Շահումյանի անվան պուրակում կկազմակերպվեն մարզական տարբեր միջոցառումներ, մասնավորապես կկայանա Հայաստանի և Արցախի նկարիչների գործերի, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք /ծրագրվում է նաև հուշանվերների  ցուցահանդես-վաճառք/:

Ժամը 12-ին համաքաղաքացիները միասնական շուրջպարի կհրավիրվեն Շահումյանի անվան պուրակում: Ապա տոնական միջոցառումների մասնակիցները կհրավիրվեն Վերածննդի հրապարկ, ուր կցուցադրվի լարախաղ: Տոնակատարության շրջանակներում կկազմակերպվեն համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում /Բաղրամյանի անվան պուրակ, ՄՊՍԿ հարակից տարածք, <<Էմբադա>> առևտրային կենտրոնի տարածք և այլն/:

Հիշարժան օրվա առիթով քաղաքապետարանի անունից ստեփանակերտցիներին կհղվեն շնորհավորանքներ, կկազմակերպվեն այցելություններ հասարակական մի շարք կազմակերպություններ, <<Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն>> ՓԲԸ:

Տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 19-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում կայանալիք տոնական համերգով:

Խորհրդակցությունում Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կոնկրետ հանձնարարություններ  է տվել տոնական միջոցառումների պատասխանատուներին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի  քարտուղար