Սիրելի կանայք, մայրեր և քույրեր
Ուրախ եմ Ձեզ ողջունելու ավանդական տոնի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տոն, որ զուգադիպում է գարնան զարթոնքի հետ, նվիրական զգացումներ արթնացնում մեր հոգում` յուրաքանչյուրիս համար այն դարձնելով առավել հոգեհարազատ ու խորհրդանշական: Պատահական չէ, որ մարտի 8-ը, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և խոր հարգանքով ենքվերաբերվում այդ իրադարձությանը:
Մեր հանրապետությունում, ուր կանայք հասարակության լիիրավ անդամ են և օգտվում են ԼՂՀ Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից, մեծ ներդրում ունեն պետականաշինության մեջ, տնտեսության ամենատարբեր ոլորտներում, և անգնահատելի է...