Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ հաստատվել է Ստեփանակերտ քաղաքում 2017 թվականի Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կազմակերպիչների հավաստմամբ, կլինի հետաքրքիր ու հագեցած:
Ըստ ծրագրի, շուտով տոնականորեն կձևավորվեն Վերածննդի հրապարակը, Ս.Շահումյանի անվան և Բաղրամյանի անվան պուրակները, Աջափնյակ թաղամասը, ուր կտեղադրվեն տոնածառներ: Հաղթանակի հրապարակը, Մ.Մաշտոց, Ազատամարտիկների, Վ.Սարգսյան, Ա.Մկրտչյան, Բաղրամյան, Ն.Ստեփանյան, Թումանյան, Ա.Մանուկյան, Կամո, Ադմ.Իսակով, Հեքիմյան, Ս.Դավիթ փողոցները կապահովվեն լուսային էֆեկտներով:
Հանրապետության թիվ 1 ամանորյա տոնածառի լույսերի պաշտոնական բացման արարողությունը կտրվի դեկտեմբերի...