ՀԵՐՈՍՆԵՐԸ` ՄԱՇՏՈՑԻ <<ԶԻՆՎՈՐՆԵՐՆ>> ԵՆ…
Մայրենիի միջազգային օրը, որպես երկրի տոնական օրացույցում պաշտոնապես ամրագրված տոն, տասնչորսերորդ անգամ է նշվում Արցախում:
Հիշարժան իրադարձության կապակցությամբ հանրապետության կրթական օջախներում կազմակերպված բազմաբնույթ միջոցառումների շարքում իր ձևաչափով առանձնացել է մայրաքաղաքի` Մ.Մաշտոցի անվան 4-րդ հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցած ցերեկույթը:
Տանտերերը հյուրընկալել էին լեզվի և գրականության ուսուցիչների, բուհերի դասախոսների, կրթության ու մշակույթի ոլորտների աշխատողների, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչների, պետական այրերի, նրանց, ովքեր ոչ թե խոսքով,...