Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.03.2019   ՍՏԵՂԾՎԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի տոնակատարության մասին:

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով  ստեղծվել է քաղաքային հանձնաժողով և հաստատվել նրա անհատական կազմը:

Հանձնաժողովը կգլխավորի Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Քաղաքային հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն