Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու կապակցությամբ, շնորհավորական նամակ է հղել գործըկերոջը, որում մասնավորապես ասվում է.
<<Հարգարժան Տարոն Անդրանիկի
Ստեփանակերտի քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների, անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:
Մենք ուշադրությամբ հետևում էինք ինչպես քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքին, ու ավելի էինք համոզվում այն ճշմարտության մեջ, որ երևանցիները, մտահոգված լինելով մայրաքաղաքի հետագա ճակատագրով, առանձնակի կարևորություն են տալիս համայնքի...